Վրաստանի քաղաքացին Երևանում «Մերսեդես»-ով վրաերթի ենթարկել Հ2-ի աշխատակցին. Shamshyan.com
Երևանում այսօր՝ ժամը 00:15-ի սահմաններում, Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 49-ամյա Գարի Բադալյանը իր վարած «Մերսեդես Վիտո» մակնիշի միկրոավտոբուսով ընդհարվել է Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի բնակիչ, 23-ամյա Աշոտ Ղազարյանի վարած «Ֆոլցվագեն Վենտո» ավտոմեքենային, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Այնուհետեւ Գ. Բադալյանն ընդհարվել է մեկ այլ ավտոմեքենայի, իսկ հետո վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Երևանի բնակիչ, 36-ամյա Դավիթ Արայանին, ով, ըստ կայքի տեղեկությունների, աշխատում է Հ2 հեռուստաընկերությունում:










