Ինդոնեզիայում AirAsia-ի վթարի տարածքում հիշատակի միջոցառումներ են անցկացվել
AirAsia ավիաընկերությանը պատկանող Airbus A320 օդանավի վթարի տարածքում հիշատակման արարողություններ են անցկացվել, գրում է ТАСС գործակալությունը:
Օդանավի ուղևորների և անձնակազմի շուրջ 100 ընտանիքներ ժամանել են Կումայի ծոց, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն վթարից զոհվածներին:
Ինդոնեզիայի բանակը զոհերին նվիրված ռազմական մեծարման արարողություն է կատարել, որից հետո կրոնական արարողակարգեր են անցկացվել՝ բուդդիստական, քրիստոնեական և մուսուլմանական:
Զոհերի հարազատները հարյուրավոր ծաղկեպսակներ և մոմեր են դրել տարածքում։










