Մահացել է ռուս երգիծաբան Արկադի Արկանովը

14:25 • 22.03.15

Այսօր Մոսկվայում 82-ամյա հասակում մահացել է երգիծաբան և թատերագիր Արկադի Արկանովը: Այս մասին հայտնել են Մոսկվայի երգիծանքի թատրոնից:
 

Նշվում է, որ մարտի 14-ին գրողին տեղափոխել էին հիվանդանոց կրծքի հատվածում ցավի և դժվար շնչառության գանգատներով, գրում է kommersant.ru-ն:


Մի շարք դերասաններ, ինչպես նաև նրա ընկերները և ծանոթները հայտնել են իրենց խորին ցավակցությունը և գովերգի խոսքեր են հնչեցրել նրա հասցեին:


Արկադի Արկանովը ծնվել է 1933-ին Կիևում: Սկսել է տպագրվել  «Юность» և «Литературная газета» ամսագրերում, ապա ղեկավարել է մի շարք հեռուստածրագրեր, եղել է КВН հումորային հաղորդման ժյուրիի կազմում, հրապարակել է մի շարք արձակ և չափավոր գրական աշխատանքներ, իսկ 2008-ին արժանացել է ՌԴ Պատվո շքանշանի: