Ստեղծվել է «Պայքար Դոնեցկի համար» բջջային խաղ (լուսանկար, տեսանյութ)

14:51 • 22.03.15

Բելգիական LuGus Studios բջջային խաղեր մշակող ստուդիան ստեղծել է «Պայքար Դոնեցկի համար» բջջային խաղը, գրում է TCH.ua-ը:


Ըստ խաղը ստեղծողների՝ այն ունի հակապատերազմական մեսիջ։


«Այս խաղում մենք չենք ստիպում ընդունել որևէ քաղաքական դիրքորոշում և բռնություն չենք խրախուսում: Հակառակը՝ մեր նպատակն ուկրաինական հակամարտության մասին իրազեկվածությունը բարձրացնելն է»,– ասվում է խաղի նկարագրության տեքստում:
 


Ստեղծվել է «Պայքար Դոնեցկի համար» բջջային խաղ (լուսանկար, տեսանյութ)