Եգիպտոսում գերմանացի զբոսաշրջիկը մահացել է շնաձկան հարձակման հետևանքով
Գերմանացի զբոսաշրջիկը մահացել է շնաձկան հարձակման հետևանքով եգիպտական Էլ-Կուսեյր հանգստավայրում` Կարմիր ծովի ափին:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ների տվյալները, շնաձուկը կծել է զբոսաշրջիկի ոտքը, իսկ վերջինս մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Ըստ աղբյուրի՝ սա Եգիպտոսում վերջին 5 տարում շնաձկան առաջին հարձակման դեպքն էր մարդու վրա: 2010-ին Կարմիր ծովի ափին գտնվող մեկ այլ եգիպտական հանգստավայրում շնաձկան հարձակման հետևանքով տուժել էին 3 ռուս զբոսաշրջիկ և մահացել էր գերմանուհի:
Այն ժամանակ ծովային կենդանիները մի շարք հարձակումներ էին գործել հանգստացողների վրա, որից հետո Եգիպտոսի իշխանություններն ստիպված էին մեկ շաբաթով փակել Շարմ Էլ Շեյխ քաղաքի հանրահայտ հանգստավայրերը:










