3D–տպագրությունն արագացնում է Գաուդիի տաճարի շինարարության ավարտը (լուսանկարներ, տեսանյութ)
Բարսելոնում հանրահայտ La Sagrada Familia տաճարի շինարարները վերջապես կարող են թեկուզ մոտավորապես նշել աշխատանքների ավարտի ժամկետը՝ 2026թ., գրում է Buro247.ru-ն։
3D-տեխնոլոգիաները կիրառելու որոշումը կայացվել է եկեղեցու տեխնիկական բաժնի կողմից վաղուց։ Դա թույլ է տալիս ստեղծել մասնիկների նախատիպերը 12-ժամյա ռեժիմով՝ փոխարինելով ձեռքի աշխատանքը, ինչն էապես կրճատում է աշխատանքների ժամկետները։
«Գաուդիի մշակած մակերեսների և ձևերի բարդության պատճառով երկչափ նախագծումը ոչ մի իմաստ չունի։ Եթե Գաուդին ողջ լիներ, նա կօգտագործեր 3D-տեխնոլոգիաները, քանի որ նրա աշխատանքների մեծ մասը մտածված է եղել եռաչափ տարածություններում»,- նշել է ճարտարապետ Ջոդի Քոլը։
![]()















