Մեքսիկացի ըմբիշը մահացել է ռինգում ստացած հարվածից (տեսանյութ)

16:23 • 22.03.15

Մեքսիկացի ըմբիշ Պեդրո Ագուայո Ռամիրեսը Տիխուանում կայացած մարտի ժամանակ ստացել է հարված պարանոցի շրջանում, որի հետևանքով մահացել է հիվանդանոցում, գրում է ntv.ru-ն:


Մարզիկը հարվածը ստանալուց հետո ուշաթափվել էր և ընկել ռինգը շրջապատող պարանների վրա, սակայն խաղը շարունակվել էր ևս երկու րոպե, որից հետո դատավորը հասկացել էր, որ Ռամիրեսին օգնություն է հարկավոր:


Ըմբիշը տեղափոխվել է մոտակա հիվանդանոց, սակայն շուտով մահացել է: Մահվան պատճառ է դարձել ստացված հարվածից պարանոցի ողերի կոտրվածքը:

 

Died on stage: El Hijo Del Perro Aguayo was taking on former WWE star Rey Mysterio Jr. when he was performing a stunt and then went completely limp