Պակիստանցին կարիքավոր երեխաների համար բացօթյա դպրոցում է դասավանդում (լուսանկարներ)

17:43 • 22.03.15

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Մոհամեդ Այուբ անունով տղամարդն իր ջանքերով բացօթյա դպրոց է հիմնել, որտեղ նա դասեր է տալիս կարիքավոր և անապահով երեխաների համար, գրում է Yahoo News-ը:


Նա ինքնաշեն գրատախտակ է պատրաստել՝ մետաղե ձողերի վրա տախտակը ամրացնելով և արդեն երեք տասնամյակ է դասավանդում է մայրաքաղաքի կարիքավոր երեխաների համար, որոնք այլ կերպ կրթություն չեն կարող ստանալ:


57-ամյա ուսուցիչն ասել է, որ չի հիշում, թե որքան աշակերտներ է ունեցել, սակայն, նշել է, որ մոտ 1000-ից ավելի կլինեն:


Այուբի մոտ բացօթյա դպրոցի գաղափարը ծագել է դեռ 1985-ին: Նրա նախկին ուսանողներից շատերը մեծանալուց  և հաջողության հասնելուց հետո, գալիս են նրան օգնության այլ երեխաներին դասավանդելու համար: