Սենատոր Թեդ Կրուզը մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնին

10:54 • 22.03.15

 

ԱՄՆ-ի Տեխաս նահանգից ընտրված սենատոր Թեդ Կրուզը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնին, հայտնում է CNN-ը:


Հանրապետական կուսակցության անդամ Կրուզը երկուշաբթի օրը  պլանավորում է այցելել Վիրջինիա նահանգի Լինչբերգ քաղաք և պաշտոնական հայտարարություն անել Ազատության համալսարանում:
 

Սենտաորը ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայի և նրա վարչակազմի հիմնական քննադատներից է:
 

File:Cruz-Headshot.jpg