ԱՄՆ-ն Եմենից տարհանում է իր ողջ զորակազմը

11:07 • 22.03.15

ԱՄՆ-ն անվտանգության նկատառումներից ելնելով տարհանում է Եմենում մնացած զինվորական ողջ կազմը, գրում է kommersant.ru-ն:


«Երկրում իրավիճակի վատթարացման կապակցությամբ ԱՄՆ-ի կառավարությունը մտադիր է ժամանակավորապես հեռացնել իր ողջ անձնակազմը Եմենից»,– հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Ջեֆ Ռատկեն:
 

Միևնույն ժամանակ, Ռատկեն ավելացրել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է համագործակցել միջազգային հանրության հետ Եմենում քաղաքական անցումն աջակցելու համար:


Եմենի նախագահն արդեն տեղեկացվել է ԱՄՆ–ի այս որոշման մասին: