Ստեղծվել է հոտային, խոնավության զգացողություններ փոխանցող դիմակ (լուսանկարներ, տեսանյութ)
FeelReal ընկերությունը ստեղծել է վիրտուալ իրականության դիմակ, որը հագնելիս այն կարողանում է փոխանցել հոտային, խոնավության, քամու և տաքության զգացողություններ, գրում է geek.com-ը:
Դիմակի առաջին հատվածում ակնոց-էկրաններ են, որոնց վրա երևում է պատկերը, իսկ դիմակի ստորին հատվածում տեղադրված են հոտեր արտադրող սարքավորումը, տաք և սառը օդի հովհարները, վիբրոսարքը, բարձրախոսը և խոնավություն արտադրող սարքավորումը:
Այն միանում է Bluetooth 2.0-ով և մինչև 10 մետր հեռավորության վրա կարող է միանալ համակարգչին: Դիմակի վերալիցքավորվող մարտկոցը կարող է անընդմեջ աշխատել 4 ժամ:
FeelReal դիմակը արժե 250 դոլար:












