Boeing-ը էներգետիկ պաշտպանիչ վահանակներ է մշակում` «Աստղային պատերազմների» օրինակով

19:13 • 23.03.15

Ամերիկյան Boeing ընկերությունը նոր արտոնագիր է ստացել, որը   էլեկտրամագնիսական դաշտի հարվածների կանխման համակարգի մասին տեղեկություն է պարունակում:
Ինչպես գրում է Корреспондент-ը` CNet-ին հղումով, Boeing-ի  բարձր տեխնոլոգիական  կոնցեպտը, ըստ էության, նման է էներգետիկ  վահանակներին, որոնք կիրառվում են «Աստղային պատերազմների» ֆանտաստիկ աշխարհում:

Էներգիան օգտագործվում է ուժային ալիքի ցանկացած հարված ետ մղելու համար, բացառությամբ` բալիստիկ վնասը (գնդկներ, հրթիռներ):

 

Ազդեցությունը տեղ է հասնում հատուկ ուժային դաշտի ստեղծմամբ, որը շրջակա միջավայրից տարբերվում է իր խտությամբ և ջերմաստիճանով: Այն դանդաղեցնում է հարվածային ալիքների հետևանքը` նվազեցնելով պաշտպանվող սուբյեկտի վնասը: 

Boeing-ը էներգետիկ պաշտպանիչ վահանակներ է մշակում` «Աստղային պատերազմների» օրինակով