Համացանցում է հայտնվել նորացված Toyota Land Cruiser-ի լուսանկարը
Համացանցում է հայտնվել Toyota ընկերության թարմացված Land Cruiser ամենագնացի լուսանկարը, գրում է korrespondent.net-ը:
Ճապոնական Carsensor կայքը հրապարակել է Toyota Land Cruiser-ի լուսանկարը, որի պաշտոնական շնորհանդեսը նախատեսված է 2015-ի օգոստոս ամսին:
ԶԼՄ-ները հայտնում են, որ նոր ամենագնացը կհամալրվի 2.8 լիտրանոց 4 մխոցային դիզելային շարժիչով, որը կաշխատի 6-աստիճան ավտոմատ փոխանցման տուփով:











