Աֆղանստանի նախագահը երկրում ԱՄՆ-ի ռազմական առաքելության երկարաձգման օգտին է արտահայտվել

09:35 • 23.03.15

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին NPR-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրի բնակիչների մեծ մասն ԱՄՆ զորքերի հետագա ներկայության կողմ է արտահայտվում, գրում է gazeta.ru-ն:

 

«Նրանք կարծում են, որ Միացյալ Նահանգները որոշիչ նշանակություն ունի ապագայի համար»,- նշել է Ղանին:

 

Աֆղանստանի նախագահը երկուշաբթի կժամանի ԱՄՆ՝ Բարաք Օբամայի, պետքարտուղար Ջոն Քերիի և պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի հետ բանակցությունների համար:

 

Ղանին ընդգծել է նաև, որ երկիրը պատրաստ է պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ՝ չնայած նրան, որ գրոհայինները վերահսկում են հսկայական ռեսուրսներ: