Զինծառայողի դասալքության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

12:23 • 23.03.15

N զորամասի պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի կողմից մարտական դիրքը թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։


Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին, ժամը 13:50-ի սահմաններում, N զորամասի պայմանագրային զինծառայող Անդրանիկ Արարատի Գրիգորյանը, զենք-զինամթերքը թողնելով մարտական դիրքում, անցել է առաջնային գիծը և հայտնվել հակառակորդի կողմում:


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով (դասալքությունը՝ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից)։


Կատարվում է նախաքննություն: