Արգենտինայի ջունգլիներում նացիստների գաղտնի թաքստոց է հայտնաբերվել. The Guardian
Արգենտինացի հնագետները ջունգլիների հեռավոր շրջանում ապաստարանի հատվածներ են հայտնաբերել, որը կառուցել են նացիստները, գրում է Газета-ն՝ հղում անելով The Guardian պարբերականին։
Խոսքը 3 շինությունների մասերի մասին է, որոնք հայտնաբերվել են Արգենտինայի հյուսիսային մասում։ Բուենոս Այրեսի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են նաև 5 գերմանական մետաղադրամ, որոնք ձուլվել են 1938-1941թթ., ինչպես նաև ճենապակե ափսեի մասնիկ՝ «Պատրաստված է Գերմանիայում» գրառումով։
«Հավանաբար, Երկրորդ համաշխարհային պատերազմի թեժ ժամանակաշրջանում նացիստները գերագույն ղեկավարների համար թաքստոցների կառուցման գաղտնի պլան են մշակել՝ անապատներում, լեռներում, ժայռերում կամ ջունգլիներում»,- նշել է հնագետների խմբի ղեկավար Դանիել Շավելզոնը։
Ապաստարանն այդպես էլ չի կիրառվել նացիստների կողմից ըստ նշանակության։













