Ռուսաստանում ադրբեջանցիներից բաղկացած հանցախումբ է վնասազերծվել

15:55 • 23.03.15

ՌԴ Քննչական կոմիտեի Վլադիմիրի մարզային վարչության և ոստիկանության աշխատակիցները վնասազերծել են էթնիկ հանցավոր խմբավորման, որը սպանել է բնակարանների տերերին՝ նրանց անշարժ գույքին տիրանալու համար։

 

Ձերբակալվածներին կասկածում են տասնյակ ծանր հանցագործություններ կատարելու համար, այդ թվում՝ 5 սպանության, գրում է newsru.com-ը։

 

Հանցավոր խմբում եղել է 24-55 տարեկան 14 մարդ։ Իսկ խմբավորման առաջնորդն է եղել 45-ամյա ադրբեջանցի Ազադ Մամեդովը։

 

Հետաքննությունը սկսվել է դեռևս 2013թ. մայիսին, երբ Վլադիմիր-Յուրև- Պոլսկի ավտոմայրուղում հայտնաբերվել է 60-ամյա բնակչուհու դի։

 

«Օպերատիվ ուղով պարզվել է, որ հանցագործությունն իրականացվել է նրա բնակարանին տիրանալու նպատակով»,- նշել են վարչությունում։

 

Այսօրվա դրությամբ պարզվել է, որ հանցագործներն իրականացրել են 25 ծանր և առանձնապես ծանր հանցագործություն, այդ թվում՝ 5 սպանություն։