Չինաստանում փրկել են 13 տոննայանոց ավտոբուսի տակ մնացած մարդուն (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանի Հենան նահանգում ուշագրավ դեպք է տեղի ունեցել. 20-ից ավելի ուղևոր ու պատահական անցորդ փրկել են 13 տոննա քաշով ավտոբուսի տակ մնացած տղամարդուն:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Չեն Սուբին անունով տղամարդու հագուստը խրվել-մնացել է մեծ ավտոբուսի առջևի աջ անվի արանքում:
Վտանգի մեջ հայտնված տղամարդուն առաջինը նկատել է ճանապարհային ոստիկանը, ով մոբիլիզացրել է ուղևորներին ու անցորդներին, ինչի շնորհիվ չինացու կյանքը փրկվել է:
Աղբյուրը մանրամասնում է, որ Սուբինն այնուհետ տեղափոխվել է մոտակա հիվանդանոց, որտեղից էլ իր անսահման երախտագիտությունն է հայտնել իրեն օգնածներին:
















