Top Gear-ի հաղորդավարը դատի կտա BBC հեռուստառադիոընկերությանը
Բրիտանական հայտնի Top Gear հաղորդման վարող Ջերեմի Քլարքսոնը, ով հեռացվել էր աշխատանքից պրոդյուսերի հետ վեճից հետո, մտադիր է դատական հայց ներկայացնել BBC հեռուստառադիոընկերության դեմ, գրում է Газета-ն։
«Անկասկած, եթե Ջերեմիին հեռացնեն, գործը դրանով չի ավարտվի։ Գործին կմիանան փաստաբանները»,- ասել է Քլարքսոնին մոտ աղբյուրը։
Սկանդալն առաջացել էր մարտի 11-ին, երբ հաղորդման հերթական մասի նկարահանումների ժամանակ Քլարքսոնը հարվածել էր պրոդյուսերին։










