Կարեն Ջանիբեկյանը խոր հետք թողեց կինոյի և թատրոնի պատմության մեջ. Գ. Սահակյան

11:39 • 23.03.15

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ։


Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից՝  ԱԺ նախագահի ուղերձում ասված է. «Խորապես վշտացած եմ տաղանդավոր դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ:


Իր բարձր վարպետության և դերասանական յուրահատուկ խաղի միջոցով Կարեն Ջանիբեկյանը տասնամյակներ շարունակ ստեղծել է անմոռանալի ու հետաքրքիր կերպարների մի ամբողջ պատկերասրահ՝  խոր հետք թողնելով հայ կինոյի և թատրոնի պատմության մեջ:


Անկեղծորեն ցավակցում եմ Կարեն Ջանիբեկյանի ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»: