Մարդու արտաթորանքը միլիոնների ոսկի է պարունակում. հետազոտություն

23:07 • 23.03.15

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ մարդու արտաթորանքը ոսկի և այլ թանկարժեք մետաղներ է պարունակում, այն էլ` այնպիսի ծավալներով, որոնք կոմերցիոն արժեք են ներկայացնում: Այս մասին հայտնում է The Guardian-ը:


Կոյուղու ջրերը պարունակում են ոսկու, պլատինի, պղնձի և այլ արժեքավոր մետաղների հետքեր:

 

Ավելի վաղ Արիզոնայից մի խումբ գիտնականներ հաշվարկել էին, որ 1 մլն բնակչություն ունեցող քաղաքը օրական զուգարանակոնքն է ուղարկում 13 մլն ԱՄՆ դոլարի թանկարժեք մետաղներ: 

 

Ոսկին օգտագործվում է ամենօրյա կիրառության մի շարք արտադրանքներում, այդ թվում` շամպունում, լվացող միջոցներում, շորերի արտադրության մեջ. դրանցից ոսկին հայտնվում է մարդու օրգանիզմի ներսում:

 

Մարդու արտաթորանքը միլիոնների ոսկի է պարունակում. հետազոտություն