Հունաստանի վարչապետը նախազգուշացրել է Մերկելին պարտքի վճարման հետ կապված խնդիրների մասին

10:14 • 23.03.15

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նախազգուշացրել է Գերմանիայի իշխանություններին, որ Աթենքը հավանաբար չի կարողանա կատարել իր պարտային պարտավորությունները, եթե Եվրամիությունը չտրամադրի կարճաժամկետ ֆինանսական օգնություն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Այդ մասին Հունաստանի վարչապետը հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին գրած նամակում, հայտնում է Financial Times-ը: Թերթի տվյալներով՝ Ցիպրասը նախազգուշացրել է Մերկելին, որ պարտքի վճարումը կարող է բերել երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացման:

 

Անգելա Մերկելը և Ալեքսիս Ցիպրասը երկուշաբթի բանակցություններ կանցկացնեն Բեռլինում: