Սենատոր Թեդ Քրուզը հաստատել է իր մասնակցությունն ԱՄՆ նախագահական ընտրություններին

09:23 • 23.03.15

Սենատոր Թեդ Քրուզը պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին:

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին Քրուզը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

 

«Ես կպայքարեմ նախագահի պաշտոնի համար, և հուսով եմ, որ կստանամ ձեր աջակցությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր նախագահի պաշտոնում առաջադրվելու Քրուզի մտադրության մասին: