Մենք պետք է չանտեսենք միջազգայնորեն ճանաչված բոլոր ցեղասպանությունները. Ն. Զոհրաբյան
«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագծին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու։ Այս մասին այսօր նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Խմբակցության ղեկավարը նշեց, որ նշյալ հայտարարությունը օրենքի տեսքով ներկայացնելը իրավական առումով շատ ավելի նպատահակարմար կլիներ, ինչը իրավական ուժի մեխանիզմով նաեւ հնարավորություն կտար կարգավորելու տարբեր մտահոգություններ, օրինակ՝ ցեղասպանությունների ժխտողականությունը եւ այլն: Այդուհանդերձ, ԲՀԿ-ն կողմ է քվարկելու ներկայացված հայտարարությանը:
«Մենք ունենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիր, մենք պետք է չանտեսենք ու անդրադառնանք միջազգայնորեն ճանաչված ու փաստերով վավերականացված բոլոր ցեղասպանություններին ու դա պիտի անենք մինչև ապրիլի 24-ը»,–ասաց նա:










