Նեապոլում Ֆրանցիսկոս պապին պիցցա են հանձնել (տեսանյութ)
Պիցցա պատրաստող մի տղամարդ պիցցա է հանձնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին, երբ վերջինս Նեապոլ կատարած այցի ժամանակ իր մեքենայով անցել է մարդկանց կողքով, գրում է NBC News-ը:
Ֆրանցիսկոս պապը վերջերս հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ կարոտում է զգացողությունը, երբ իրեն ոչ ոք չի ճանաչում, և դա մեծավմասամբ այն բանի համար, որ հայտնի լինելու պատճառով չի կարողանում պիցցերիա այցելել և պիցցա ուտել:
«Դոն Էռնեստոյի պիցցերիա»-ի բիզնես հարցերով պատասխանատու Ռոբերտո Բիսկարդին պատմել է, որ համոզել է խոհարար Էնզո Կաչալիին պիցցա պատրաստել Հռոմի պապի համար: Նա խոստովանել է, որ իրենք չէին սպասում, որ Հռոմի պապը կվերցնի պիցցան՝ անվտանգության նկատառումներից ելնելով, բայց «թիկնապահը գիտակցեց մեր լավ մտադրությունները և հրավիրեց Էնզոյին մոտենալ»:
Բիսկարդին ասել է, որ առաջարկը մարքեթինգային քայլ չէր, այլ պարզապես ցանկություն էր Պապի համար պիցցա պատրաստել:










