Ապագա մայրիկի տարիքը կարող է երեխայի մոտ շաքարախտի առաջացման պատճառ դառնալ
Գենտի համալսարանական հիվանդանոցում (Բելգիա) անցկացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ծննդաբերող մոր տարիքից կախված է նորածին երեխայի (տղայի) քաշը, ինչպես նաև՝ նրա մոտ գլյուկոզայի նյութափոխանակությունը հասուն տարիքում:
Ինչպես գրում է meddaily.ru-ն` Deccan Chronicle հղումով, որքան տարիքով մեծ է մայրը ծննդաբերության ժամանակ, այնքան ավելի մեծ է լինում երեխայի քաշը, և ավելի մեծ է 2-րդ տեսակի շաքարախտի վտանգը նրա մոտ: Ռիսկային խմբում են հայտնվում նաև երեխաները, որոնք ծնվել են երիտասարդ մայրիկներից (25 տարեկանից երիտասարդ):
Գիտնականները վերլուծել են 25-45 տարեկան առողջ տղամարդկանց տվյալները` չափելով ընդհանուր խոլեստերինի, գլյուկոզայի և ինսուլինի մակարդակն արյան մեջ: Նրանք հաշվի են առել նաև մասնակիցների տարիքն ու մարմնի քաշը: Պարզվել է, որ շաքարախտով հիվանդանալու վտանգը նվազագույնն է նրանց մոտ, ում մայրերը ծննդաբերել են 30-34 տարեկանում:










