Pirelli-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը 7 մլրդ եվրոյով վաճառվում է չինական CNCC-ին. FT

10:39 • 23.03.15

Անվադողեր արտադրող իտալական Pirelli հանրահայտ ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը կվաճառվի China National Chemical Corp. (CNCC) չինական պետական կորպորացիային, գրում է gazeta.ru-ն` Financial Times-ին հղումով։

 

Pirelli-ի ամենախոշոր բաժնետերն այժմ «Роснефть»-ն է: Գործարքի արժեքը գնահատվում է 7,1 միլիարդ եվրո, այն կիրականացվի մի քանի փուլով:

 

Առաջին քայլը կդառնա Camfin ընկերության ձեռքբերումը՝ մեկ բաժնետոմսի համար 15 եվրո արժեքով, որին է պատկանում Pirelli բաժնետոմսերի 26 տոկոսը: Այդ գործարքը գնահատվում է 1,8 միլիարդ եվրո:

 

Մարկո Տրոնչետի Պրովերան կպահպանի իտալական ընկերության ղեկավարի պաշտոնը, բայց տնօրենների խորհրդի ղեկավարի տեղը կզիջի չինական CNCC-ի ներկայացուցչին:

 

Դա կլինի 2012 թվականից ի վեր չինական ներդրողների ամենախոշոր արտասահմանյան ներդրումային նախագիծը: