Ռադայի խոսնակը Դոնբասի տարածքի մի մասն օկուպացված ճանաչելու մասին որոշում է ստորագրել

16:00 • 23.03.15

Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը «Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններ, քաղաքներ, բնակավայրեր ու գյուղեր ժամանակավորապես օկուպացված տարածքներ ճանաչելու մասին» որոշում է ստորագրել, հաղորդում է ТАСС-ը:

 

Ռադան ընդունել է այդ որոշումը մարտի 17-ին: Այդ որոշման օգտին է քվեարկել 280 պատգամավոր:

 

Փաստաթղթի համաձայն՝ այդ կարգավիճակը գործելու է «մինչև Ուկրաինայի տարածքից բոլոր անօրինական զինված խմբավորումների և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև գրոհայինների և վարձկանների հետքաշումը և պետական սահմանին Ուկրաինայի ամբողջական հսկողության վերականգնումը»: