Լեսթերում հազարավոր մարդիկ դիմավորել են Ռիչարդ 3-րդի մասունքներով շարասյունը (լուսանկարներ)
Բրիտանիայի Լեսթեր քաղաքում հազարավոր մարդիկ դիմավորել են 1485-ին մահացած Ռիչարդ 3-րդ թագավորի մասունքներով շարասյունը, գրում է Газета-ն։
«Ռիչարդ թագավոր, թող հողը թեթև լինի Լեսթերում»,- ասել է քաղաքապետ Թեթեր Սոուլսբին։
Թագավորի մասունքներով դագաղը տեղադրվել է տեղի տաճարի շենքում, որտեղ հինգշաբթի կկայանա վերահուղարկավորման հանդիսավոր արարողությունը։
Կիրակի այնտեղ պատարագ է մատուցվել, որտեղ տեղերն արդեն բաժանված էին մի քանի ամիս առաջ։ Մինչ հինգշաբթի թագավորի մասունքները կհսկվեն շուրջօրյա, սակայն հանրության համար մուտքն ազատ կլինի։










































