Ռուսաստանում բնակվող Մեդվեդևների բազմանդամ ընտանիքը խնամում է 26 երեխայի (լուսանկարներ)

15:37 • 23.03.15

ՌԴ Կրասնոդարի երկրամասից Մեդվեդևների բազմանդամ ընտանիքը խնամում է սեփական և որդեգիր 26 երեխաներին, գրում է gazeta.ru-ն:

 

Այն Ռուսաստանի ամենամեծ ընտանիքներից մեկն է: Նրանք, չնայած ճգնաժամին, կարողանում են կազմակերպել իրենց առօրյան և հայթայթել իրենց ապրուստը:

 

Ընտանիքն անցյալ ամառ տեղափոխվել է Կուբան և սպիտակ աղյուսով կառուցված 2-հարկանի տուն գնել: Նրանք բազմաթիվ դժվարությունների միջով են անցել մինչ Կուբան տեղափոխվելը։ Տարիներ առաջ ընտանիքի հետ դժբախտություն է պատահել՝ հեռացրել են հոր երիկամը, և ընտանիքի մայրը մի կերպ է կարողացել խնամել ամուսնուն և երեխաներին:

 

Մի օր, երբ կինը գնացել է հիվանդանոց՝ ամուսնու մոտ, հարևանուհին շաքարավազ, ալյուր և մակարոնեղեն է գողացել իրենց տնից:

 

Սակայն որդիներից մեկը՝ Ռուսլանը, մնալով տանը, բացահայտել է գող հարևանուհուն, վերջինս էլ խեղդամահ է արել երեխային: Դատարանը նրան 15 տարվա ազատազրկման է դատապարտել:

 

Ընտանիքի մայրը բացահայտել է իրենց համերաշխության գաղտնիքը՝ նրանք մշտապես միմյանց աջակցում են և օգնում: Ընտանիքում տիրում է սերն ու հարգանքը: Ընտանիքի մասին ամբողջ պատմությունը՝ այստեղ: