Թուրքիան Սիրիայից փախստականների համար 5,5 մլրդ դոլար է ծախսել. Էրդողան

15:53 • 23.03.15

Անկարան 5,5 միլիարդ դոլար է ծախսել Սիրիայից փախստականների օգնության համար, որոնք ապաստան են գտել Թուրքիայում: Այդ մասին երկուշաբթի մայրաքաղաքում Կարմիր մահիկի նիստի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է ria.ru-ն:

 

«Վերջին տվյալներով՝ Թուրքիան 5,5 միլիարդ դոլար է ծախսել Սիրիայից փախստականներին օգնելու համար, որոնք Թուրքիայում արդեն 2 միլիոն են: Ողջ Եվրոպայում ընդամենը սիրիացի 200 հազար փախստական կա: Բացի այդ, այնտեղ նրանց ընտրովի են ընդունում՝ սեփական շահերի համաձայն: Իսկ մենք չենք նայում փախստականների կրոնին, ազգությանը և ծագմանը…»,- ասել է Էրդողանը:

 

Սիրիայում 2011 թվականի մարտից շարունակվում է զինյալ հակամարտությունը, որի հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, 200 հազարից ավելի մարդ է զոհվել: