ԱՄՆ-ում գողը գողության ժամանակ պատահմամբ 911 է զանգահարել
ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում 3 մարդ է ձերբակալվել գողության ժամանակ, երբ նրանցից մեկի գրպանում բջջայինը պատահմամբ զանգել է 911 արտակարգ ծառայություն, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ զանգն ընդունած օպերատորը գծի հակառակ կողմում լսել է երկու մարդկանց խոսակցություն, որոնք ակնհայտորեն գողության մասնակցելիս են եղել:
Զանգը տևել է 34 րոպե, ինչի ընթացքում ոստիկաններին հաջողվել է պարզել, թե որտեղ է տեղի ունենում հանցագործությունը:










