Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդականը հաստատել է Յանուկովիչի որդու մահվան լուրը
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կրտսեր որդին իսկապես ողբերգական կերպով մահացել է՝ ընկնելով սառույցի տակ, Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, հաղորդում է interfax.ru-ն:
«Ցանկանալով մեքենայով անցնել սառած լճի վրայով՝ Վիկտոր կրտսերը, վարելով «Ֆոլքսվագեն Multivan» միկրոավտոբուսը, հայտնվել է սառույցի տակ: Մեքենան սկսել է սուզվել՝ թեքվելով վարորդի կողմը: Ողբերգության ականատեսների համաձայն, որոնց հետ խոսել է իմ աղբյուրը, Վիկտորը սառույցի վրայով մեքենան վարել է ամրացված ամրագոտիով, և երբ մեքենան թեքվել է վարորդի ուղղությամբ, կորցրել է թանկարժեք վայրկյաններն ամրագոտին հանելու համար: Միևնույն ժամանակ, այդ վայրկյաններին արդեն վարորդի դուռը չէր կարող բացվել, քանի որ սեղմվել է միկրոավտոբուսի և սառույցի միջև»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վիկտոր Յանուկովիչ կրտսերը ծնվել էր 1981 թվականին Ենակիևոյում (Դոնեցկի շրջան), ուկրաինացի քաղաքական գործիչ էր, Ուկրաինայի V և VI գումարման խորհրդարանի ժողովրդական պատգամավոր:










