Ինչպես է կնոջ ծխելը ազդում պտղի վրա. պատկերաշար

22:00 • 24.03.15

Daily Mail-ը պատկերավոր ներկայացրել է, թե ծնողի ծխելը ինչ է անում նրա՝ դեռ չծնված երեխայի հետ` ըստ բրիտանական Լանքասթերի և Դարհեմի համալսարանների հետազոտության:

 

Այս լուսանկարները ցույց են տալիս, որ ծխող մայրերի արգանդում հասունացող պտուղն ավելի հաճախ է դիպչում սեփական բերանին ու դեմքին, քան չծխողների չծնված երեխաները: Դա զարգացման խանգարման ցուցիչ է համարվում:

 

Ծխելը նաև խոչընդոտում է երեխայի բնականոն զարգացմանը` մինչ ծնվելու պահը: Մասնավորապես՝ թերզարգացած է մնում երեխայի կենտրոնական նյարդային համակարգը:

 

4-D պատկերաշարը, որ ստացվել է գերձայնային սքանավորման հիման վրա, պատկերում է 2 պտղի` հղիության 32-րդ շաբաթում: Վերևի պատկերաշարում ծխող կնոջ պտուղն է, ներքևում` ոչ ծխողինը: 

 

Բժիշկները վաղուց համոզում են հղի կանանց՝ թողնել ծխելը, այժմ նրանք նաև ցուցադրել են ծխելու հետևանքները պտղի վրա, նշում է աղբյուրը:

 

 

Ինչպես է կնոջ ծխելը ազդում պտղի վրա. պատկերաշար