Բելգիայի ոստիկանությունը սխալմամբ ազատ է արձակել ահաբեկչության մեջ երկու կասկածյալների
Բելգիայի ոստիկանությունը հինգ օրվա ընթացքում իրավական երկու սխալ է կատարել, որոնք թույլ են տվել ազատ արձակվել ահաբեկչության մեջ երկու կասկածյալի, գրում է ТАСС-ը:
Առաջին դեպքում ոստիկանությունը մոռացել է դատարան ուղարկել Սիրիա վարձկաններ ուղարկելով զբաղվող բանտարկյալին պայմանական-վաղաժամ ազատման բողոքարկումը: Երկրորդ դեպքում բանտի անվտանգության աշխատակիցը սխալ է գրանցել Սիրիայում «Իսլամական պետության» ուժերին միանալու փորձի ժամանակ ձերբակալված իսլամիստին կալանավորելու ժամկետը:
Երկու սխալներից շտապել են օգտվել կալանավորների փաստաբանները, ովքեր հեշտությամբ հասել են նրանց ազատարձակման: Այնուամենայնիվ, մի քանի օր անց ոստիկանությանը հաջողվել է հետ վերադարձնել գրոհայիններ անդամագրող տղամարդուն, սակայն անօրինական ազատ արձակված երկրորդ իսլամիստն ազատության մեջ է գտնվում:










