Անգլիայում տարածված առեղծվածային հիվանդությունը սպանում է շներին

16:42 • 24.03.15

Անգլիայում տարածված առեղծվածային հիվանդությունից 18 ամսվա ընթացքում արդեն առնվազն 30 շուն է սատկել, իսկ անասնաբուժները ամեն կերպ  փորձում են գտնել հիվանդության պատճառներն ու դրա բուժումը, գրում է Independent-ը:

 

Նշվում է, որ հնարավոր է շատ ավելի կենդանիներ են սատկել նույն հիվանդությունից, որը կասկածվում է, Ալաբամայի փտախտն է, որը առաջին անգամ հայտնաբերվել է ԱՄՆ-ում 1980-ականներին:

 

Մեծ Բրիտանիայում հիվանդության առաջին դեպքերը գրանցվել են 2012-ին. կենդանին վարակվում է, նրա մաշկի վրա հայտնվում են վերքեր, ի վերջո սատկում է երիկամների անբավարարությունից:

 

Անասնաբուժները նշում են, որ հնարավոր է վարակը փոխանցվում է սննդի ու ջրի միջոցով: Բժիշկներից շատերը կարծում են, որ հիվանդությունը բակտերիածին է:

 

Առայժմ հիվանդության մասին գրեթե ոչինչ հայտնի չէ և չկա նաև դրա բուժումը, որը մեծ անհանգստություն է առաջացրել բրիտանացի կենդանասերների շրջանում: