Facebook-ը ԶԼՄ-ներին առաջարկում է իրենց բովանդակությունը տեղադրել հենց սոցցանցում

11:49 • 24.03.15

Facebook ընկերությունը բանակցություններ է վարում մի շարք ԶԼՄ-ների հետ բովանդակությունը հենց սոցիալական ցանցի էջերում տեղադրելու մասին, գրում է The New York Times-ին:


Ընկերությունում հույս ունեն, որ լրատվամիջոցները կտեղադրեն նյութերը հենց սոցցանցի իրենց էջերում այնպես, որ օգտատերերը այլևս դուրս չգան Facebook-ից նյութն ընթերցելու համար: ԶԼՄ-ների թվում, որոնց հետ սոցցանցը բանակցություններ է վարում, The New York Times-ն է, BuzzFeed-ը և National Geographic-ը:


Բանակցությունները գաղտնի են անցկացվում, սոցցանցի էջերի վրա բովանդակության ինտեգրման միջոցները չեն բացահայտվում, սակայն հայտնի է, որ նոր ձևաչափը փորձարկվելու է մոտակա մի քանի ամիսներին:

Facebook-ը ԶԼՄ-ներին առաջարկում է իրենց բովանդակությունը տեղադրել հենց սոցցանցում