Կոտայքի մարզպետարանում քննարկվել են կադաստրային գործընթացին վերաբերող հարցեր

13:05 • 24.03.15

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարզի համայնքներում հողային հարաբերությունների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր:


Ինչպես տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետ Արամ Հարությունյանն ու Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը կարևորել են համայնքներում հողաշինության և հողօգտագործման բնագավառի իրավահարաբերությունների գերակա ուղղությունները և համայնքների ղեկավարների կողմից համապատասխան  ոլորտում իրականացվող գործառույթների արդյունավետության բարձրացումը:


Ամփոփելով աշխատանքային խորհրդակցության արդյունքներն` Արամ Հարությունյանն ընդգծել է ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասությունների շրջանակներում նախատեսվող գործընթացների կազմակերպման ասպարեզում համայնքների ղեկավարներին պատշաճ աջակցություն ցուցաբերելու հանգամանքը և կարևորել նմանատիպ ձևաչափով հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտությունը: