Ավելի քան 30 մարդ է զոհվել Պերուում ավտովթարի հետևանքով

13:50 • 24.03.15

Murga Serrano ընկերության ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գիծ և բախվել երկու ավտոբուսի ու բեռնատար ավտոմեքենայի: Ավտովթարի հետևանքով վիրավորվել է մոտ 70 մարդ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Հաղորդվում է, որ վարորդը, որի պատճառով տեղի է ունեցել ավտովթարը, տեղափոխում էր «Համաշխարհային միսիոներական շարժում» քրիստոնեական կազմակերպության պատվիրակությունը:

 

Ավտովթարը տեղի է ունեցել Ուարմեյ քաղաքի մոտակայքում, որը գտնվում է մայրաքաղաք Լիմայից 320 կիլոմետր դեպի հյուսիս: