Նոր սքեյթբորդ, որ կարծես լողում է օդում (լուսանկարներ, տեսանյութ)
Hammacher schlemmer յուրահատուկ նվերների կայքը վաճառքի է հանել շրջանաձև սքեյթբորդը, որը կարող է պտտվել մինչև 720 աստիճան և արժե ընդամենը 100 դոլար, գրում է mymodernmet.com-ը:
Սքեյթբորդը բաղկացած է երկու անիվներից, որոնք միմյանց ձողով միացնելու հնարավորություն կա :Ամեն անիվը 25,4 սմ է:
Այն թույլատրված է 8 տարեկանից բարձր անձանց համար: Ունի 2,2 կգ քաշ և կարող է իր վրա ընդունել 90,7 կգ ծանրություն:
Նոր կոնցեպտն արդեն գրավել է շատերի ուշադրությունը և շատ ընկերություններ մտադիր են սկսել նոր դիզայնով սքեյթբորդի արտադրությունը:













