Տյումենի մարզում ուղևորատար ավտոբուս է շրջվել, տուժել է ինը մարդ
Երեկ գիշերը Տյումենի մարզում ուղևորատար միջքաղաքային ավտոբուս է շրջվել, որի հետևանքով ինը մարդ վնասվածք է ստացել, հայտնել են ՌԴ տարածաշրջանային ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունից:
Ավտոբուսը ուղևորներին Օմսկից տեղափոխում էր Խանտի-Մանսիյսկ, գրում է ТАСС գործակալությունը:
Նշվում է, որ ճանապարհի վրա եղանակային պայմանների պատճառով խոչընդոտ է առաջացել և վարորդը կորցրել է ավտոբուսի նկատմամբ վերահսկողությունը, հարվածել ճանապարհի մետաղական ցանկապատին և շրջվել:
Վթարի ժամանակ ավտոբուսի մեջ գտնվում էին 30 ուղևորներ, որոնցից տուժել են միայն 9-ը:










