Յուտա նահանգում թույլատրել են գնդակահարության միջոցով մահապատիժը
Ամերիկյան Յուտա նահանգի նահանգապետը օրենք է ստորագրել, համաձայն որի՝ գնդակահարությունը թույլատրելի է մահապատիժների իրականացման համար, գրում է interfax.ru-ն:
Գնդակահարությունը կարելի է կիրառել այն դեպքում, երբ հնարավոր չէ մահաբեր ներարկումը: Բանն այն է, որ ընկերությունները հաճախ հրաժարվում են վաճառել դեղամիջոցներ այդ նպատակների համար՝ բողոքելով մահապատժի դեմ: Այդկերպ իշխանություններն այլընտրանքային ճանապարհներ են որոնում մահապատիժ կիրառելու համար:










