Հնարավոր է մեկ ձայնային հրամանով կամ դիպումով ստանալ օրվա ամբողջ ինֆորմացիան. «My Day at Home»-ի նախագիծը
«My Day at Home» թիմի հեղինակ Կարեն Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց հեղինակած ծրագիրը նախատեսում է տպասալիկը ձևափոխել և դարձնել ֆունկցիոնալ` մարդկանց մի քանի խմբերի համար`ծերերի, հաշմանդամների և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գնալ աշխատանքի բարձր տրամադրությամբ:
Նա գտնում է, որ իրենց նախագիծը կունենա համաշխարհային տարածում, քանի որ ոլորտը բոլոր հնարավորությունները տալիս է դա անելու համար:
«Բավական է մեկ ձայնային հրամանով կամ մեկ դիպումով ստանալ օրվա մասին ամբողջ ինֆորմացիան` եղանակ, ժամ, օրացույց, պատմական իրադարձություն, անեկդոտ: Հաշմանդամը կարող է ձայնային հրաման տալ, և ռադիոն կմիանա»,-ասաց Կարեն Բաղդասարյանը և նշեց, որ ծերերի համար այն ավելի հարմար կլինի, քանի որ մեծ էկրան և պարզ կոճակներ ունի:
Նա հայտնեց, որ արտադրանքի մեծ մասը կա, ծրագրի հիմքը պլանշետն է, սակայն ավելացվելու en մի քանի էլեմենտներ, որոնք ավելի գրավիչ կդարձնեն այն:
Նշենք, որ «My Day at Home» թիմը իրենց նախագիծը ներկայացրել է համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթին։










