879.000.000 եվրո. Իտալիան Apple-ին մեղադրում է հարկերը չվճարելու համար

14:40 • 25.03.15

Իտալիայի դատախազությունը հետաքննություն է սկսել ամերիկյան Apple տեխնոլոգիական կորպորացիայի դեմ` ընկերությանը կասկածելով հարկերը չվճարելու համար:

 

Ինչպես նշում է euromag.ru-ն, ենթադրվում է, որ 2008-2013 թթ. ընթացքում տեխնոլոգիական հսկան չի վճարել 879 մլն եվրո: Խոսքը, մասնավորապես, Իտալիայում Apple-ի դուստր կազմակերպության 2 մենեջերների մասին է, ինչպես նաև կորպորացիայի` Իռլանդիայում գտնվող վաճառքի բաժնի:

 

Ենթադրվում է, որ Իտալիայում ստացված շահույթն ուղարկվել է Իռլանդիա, որտեղ Apple-ի համար գործել է հատուկ հարկային ռեժիմ:

879.000.000 եվրո. Իտալիան Apple-ին մեղադրում է հարկերը չվճարելու համար