Lenovo-ն ներկայացրել է կերամիկական բարձրախոսով պլանշետ-սմարթֆոնը (լուսանկարներ)
Չինական Lenovo ընկերությունը ներկայացրել է K3 Note պլանշետ-սմարթֆոնը, որն ունի 5.5 դյույմանոց էկրան և 1.7ԳՀց հզորությամբ MediaTek MT6752 պրոցեսո։
Ինչպես գրում է hi-tech.mail.ru-ն՝ նորույթն ունի 2ԳԲ օպերատիվ և 16ԳԲ ներկառուցված հիշողություն՝ մինչև 32ԳԲ մեծացնելու հնարավորությամբ:
Սարքը ունի 13ՄՊ հիմնական և 5ՄՊ առջևի տեսախցիկներ, երկու SIM քարտի հնարավորություն: Գադջեթը ունի 7.6մմ հաստություն և կշռում է 150գրամ, արժեքը՝ 150 դոլար:
















