«Սիրո հորմոնը» օգնում է վերականգնվել ծանր օրվանից հետո

04:09 • 25.03.15

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները  հետաքրքիր հետազոտություն են կատարել: Նրանք հետազոտել են Թսիմանե հնդկացիական ցեղի տղամարդկանց, ովքեր Ամազոն գետի ավազանի Բոլիվիական հարթավայրի բնիկներն են:

 

Ինչպես գրում է meddaily.ru-ն` The Hindustan Times-ին հղումով,  գիտնականները պարզել են, որ օքսիտոցինի (սիրո հորմոն) մակարդակը տղամարդկանց արյան մեջ ավելանում էր, երբ նրանք տուն էին վերադառնում որսից:


Որքան երկար էր բացակայում տղամարդը, այնքան ավելի բարձր էր նրա մոտ օքսիտոցինի մակարդակը: Բացի այդ, օքսիտոցինի մակարդակի փոփոխությունները փոխկապակցված էին որսի ժամանակ տեստոստերոնի մակարդակի հետ: Որսի միջին տևողությունը  հնդկացի ցեղի բնակիչների մոտ կազմում է շուրջ 8.5 ժամ, որը հավասար է աշխատանքային օրվա միջին տևողությանը:


 
Տեստոստերոնի բարձր մակարդակը  որսի ժամանակ, հավանաբար, կապված է «հաղթանակի» զգացման հետ, որը նրանք ունենում են որսին սպանելիս: Օքսիտոցինը տվյալ պարագայում հավասարեցնում է որսորդի զգացողությունները, նրան բարի է դարձնում, որ նրա մոտ ցանկություն առաջանա կիսվել իր որսով: Բացի այդ՝ որսից հետո անհրաժեշտ է վերականգնվել, ինչի համար ևս պատասխանատու է օքսիտոցինը:

 


 

«Սիրո հորմոնը» օգնում է վերականգնվել ծանր օրվանից հետո