Մայա քաղաքակրթությունն ստեղծել են քոչվոր որսորդները. հետազոտություն

02:35 • 25.03.15

Մայաների քաղաքակրթության հնագույն քաղաքներից մեկը` Սեյբալը, սկսել են կառուցել ոչ թե հողագործներն ու քաղաքաբնակները, այլ քոչվոր որսորդներն ու հավաքչությամբ զբաղվողները, որոնք միավորվել էին կրոնական տոների համար:

 

Ինչպես գրում է Lenta.ru-ն` նման եզրակացության են եկել ամերիկացի հնագետները, որնց հոդվածը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում: Նախկինում պատմաբանները համոզված էին, որ մայաների բոլոր հնագույն քաղաքները հիմնել են գյուղացիական համայնքները, իսկ կրոնական կառույցներն ստեղծվել են ամենավերջինը: 


Արիզոնա նահանգի Տաքսոնի համալսարանի գիտնական Տակեսի Ինոմատայի հետազոտությունը հերքել է այդ տեսությունը. գիտնականը պարզել է, որ բնակավայրերում սկզբնական շրջանում կանգնեցվում էին  վանքեր ևվծիսակարգերի համար նախատեսված հրապարակներ, և դա անում էին քոչվոր որսորդները: Միայն 100 տարի անց կառույցների շուրջ բնակելի կացարաններ են ստեղծվել, այնուհետև` քաղաքներ:


Ինոմատան պարզել է նաև, որ Սեյբալը պարզապես մայաների առաջին խոշոր քաղաքը չէր, այլ նաև, հավանաբար, հնագույն ծիսակարգային համալիրը ողջ Կենտրոնական Ամերիկայում: Հնագետները կարծում են, որ Սեյբալում առաջին կառույցները կանգնեցվել են Լա Վենտայից` օլմեկների մայրաքաղաքից 200 տարի առաջ: Օլմեկներին նախկինում համարում էին մայաների ուսուցիչները:

 

 

Մայա քաղաքակրթությունն ստեղծել են քոչվոր որսորդները. հետազոտություն