Եգիպտոսում հայտնաբերվել է կրծքի քաղցկեղով ամենահին կմախքը

00:56 • 26.03.15

Եգիպտոսում հայտնաբերվել է 4200-ամյա կմախք` կրծքի քաղցկեղի հետքերով: Daily Mail-ը գրում է, որ սա քաղցկեղի այդ տարատեսակի ամենահին նմուշը պետք է համարել: Կմախքը հայտնաբերել են իսպանացի գիտնականները, պնդումները արվել են Եգիպտոսի իշխանությունների կողմից: 

 

Ենթադրվում է, որ քաղցկեղակիր կինը, ում կմախքը հայտնաբերվել է, եղել է Եգիպտոսի հարավի Եղեփանտին քաղաքի արիստոկրատ ընտանիքներից մեկից: Կմախքը թվագրվում է 6-րդ փարավոնյան դինաստիայի շրջանով:

 

Այժմ հետազոտողները հայտնաբերել են, որ կինը «խիստ վատթար» վիճակում է  եղել. քաղցկեղը իր քայքայիչ հետքերն է թողել նրա օրգանիզմում:

 

Եգիպտոսում հայտնաբերվել է կրծքի քաղցկեղով ամենահին կմախքը