Հայտնաբերվել է կաշվի տեքստուրան փոխող առաջին ողնաշարավոր կենդանին. լուսանկար

03:19 • 26.03.15

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են աշխարհում առաջին ողնաշարավոր կենդանին, որը ունակ է փոփոխել իր մաշկի տեքստուրան: Այս մասին հայտնում է «Լենտան»:

 

Այդ հետաքրքրական կենդանին եղունգի չափ գորտ է. նրա կաշին մի քանի րոպեում փշածածկ կաշվից  վերածվում է հարթ տեքստուրայի: Էգերն ունեն  20-23 մմ երկարությունը, որձերը ավելի փոքր են:

 

Կենդանին հայտնաբերվել է Անդերի հարավային լանջերի արգելոցում` Էկվադորում: Pristimantis mutabilis անունը ստացած գորտը հայտնաբերել են Կիրնակ ամուսինները. գորտը նրանց ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռ 2006-ին: Նրան հետազոտության համար կարողացել էին բռնել միայն 2009-ին:

 

Հայտնաբերվել է կաշվի տեքստուրան փոխող առաջին ողնաշարավոր կենդանին. լուսանկար