Գիտնականներն ապացուցել են, որ Էյնշտեյնը ճիշտ չէր

04:25 • 26.03.15

Հանրահայտ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը ճիշտ չէր, երբ կասկածելի էր համարում, որ խճճվածության վիճակում կարող է գտնվել ո՛չ միայն երկու քվանտային մասնիկ, այլև` մեկը:  Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին պնդում են գիտնականները, որոնց ուսումնասիրությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում:


Քվանտային մասնիկները գտնվում են քվանտային խճճվածության վիճակում, և միևնույն ժամանակ նրանց քվանտային դրությունը փոխկապակցված է: Գիտնականները պարզել են, որ մեկ մասնիկը ևս կարող է գտնվել քվանտային խճճվածության վիճակում:



Պնդելով, որ ալիքային գործառույթի ոչ տեղային ակնթարթային կոլապսը հակասում է քվանտային մեխանիկայի սկզբունքներին, Ալբերտ Էյնշտեյնը 1927-ին այն «հեռավոր գործողություն» անվանեց:
Փորձարկման ընթացքում գիտնականները չափել են ֆոտոնի վիճակը լաբորատորիաներից մեկում և ստուգել են` արդյո՞ք այն կոլպս կառաջացնի մեկ այլ լաբորատորիայում:


Փորձարկման արդյունքները ցույց են տվել, որ Էյնշտեյնը ճիշտ չէր, և մեկ մասնիկը ևս կարող է գտնվել քվանտային խճճվածության վիճակում:

 

Գիտնականներն ապացուցել են, որ Էյնշտեյնը ճիշտ չէր